Ամեն ինչ կտայի, միայն թե կարողանայի երկու ձեռքերս էլ հավասարազոր օգտագործել:
Եթե կյանքում հանդիպում ես խաչուղու, կատարիր ընտրությունդ և առաջ շարժվիր:
Եթե նայես, շատ բան կտեսնես:
Այդ վայրն այնքան մարդաշատ է, որ արդեն հաճելի չէ:
Երբ որ մտքերով եմ տարվում, կենտրոնանալ չեմ կարողանում:
Ապագան այլևս այն չէ ինչ մեզ թվում էր:
Իմ երեխաները իրենց ուսումը պետք է իրենց հոր նման ստանան, այլ ոչ տեխնոլոգիաների օգնությամբ:
Չնայած պարտվում ենք, բայց արժանապատվորեն, քանզի առաջընթացն ակնհայտ է:
Իմ մասին ասված ստերը կիսով չափ էլ ճիշտ չեն:
Փողն ահավոր արժեքազրկվել է:
Ամեն ինչ նորից կրկնվում է:
Քանի դեռ իրական վերջը չի եկել, ոչինչ դեռ վերջացած չէ:
Տիկին Լինդսե. «Դուք հաճելի տեսք ունեք»: Յոգի Բերա.«Շնորհակալ եմ, Ձեզանից վատ տեսք որ չունեմ:»:
Եթե աշխարհը կատարյալ լիներ, այն գոյություն չէր ունենա: